Մայրենի 08.10.2019

Կոմիտաս «Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

  1. Բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր բառերը: Կարող ես դիմել բառարանի օգնությանը:
    սողալ — օձի նման շարժվել
    բուսել -աճել
    թևավոր -թևեր ունեցող
  2. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
    Ուղի,ճամփա
  3. Բառարանից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի այլ հոմանիշները:
    կածան
  4. Ինչպիսի՞ն կարող է լինել ճանապարհը, գրիր ճանապարհը նկարագրող բառեր:
    Երկար ճանապարհ, դժվար ճանապարհ, հետարքրքիր ճանապարհ,
  5. Ի՞նչ ճանապարհի մասին է խոսում Կոմիտասը:
    Կոմիտասը խոսում է կյանքի ճանապարհի մասին:
  6. Ներկայացրու մի հետաքրքիր դեպք, որ կարող է տեղի ունենալ այդ ճանապարհին:
    Շատ կցանկանաայի ,որ իմ կյանքի ճանապարհին հանդիպեի Կոմիտասին:
  7. «Ճանապարհ» բանաստեղծությունը արտահայտիչ կարդա, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ:

Թողնել մեկնաբանություն