Մարսողական համակարգ

Մարսողական համակարգի հիվանդությունները սովորաբարկապված է այն բանի հետ , թե ինչպես է մարդը սնվում: Սննդի ընդունման պարբերականությունը, սննդանյութերի հավասարակշռությունը սննդակարգում, ճաշի բնույթը և այդպես շարունակ :Այս ամենը կարող է դառնալ ինչպես մարսողական համակարգի հիվանդությունների կանխարգելումը, այնպես էլ դրանց առաջացման պատճառը:

17-770x510
Մարսողական համակարգի հիվանդությունները ժամանակակից մարդու հաճախակի ուղեկիցն են, որը կյանքի չափազանց դինամիկ ռիթմի պատճառով միշտ չէ, որ ժամանակ է հատկացնում իր սննդակարգին ուշադրություն դարձնել : Հետեւաբար, կան հետեւյալ բացասական սովորույթները, որոնք, ի վերջո, հանգեցնում են նրան , որ մարդը այցելում է ախտորոշիչ կլինիկի : Սնունդը «ոտքի վրա», ավելցուկային վնասակար սնունդը, անկանոն սննդի ընդունումը ,ծխախոտը , ալկոհոլը:. Այս ամենը կարող է հանգեցնել հետեւյալ հիվանդությունների մարսողական համակարգում:

Գաստրիտ
Բորբոքում է ստամոքսի լորձաթաղանթը: Առավել հաճախակի հետևանք է ոչ պատշաճ սննդը , որը տեղի է ունենում, թե մեծահասակների և երեխաների մոտ: Այն դրսևորվում է հետևյա ախտանիշներով  ՝ սրտխառնոց, այրոց, ծանրություն ուտելուց հետո , թուլություն, քնկոտություն ուտելուց հետո, դյուրագրգռություն, աղիք խանգարում:
Без названия

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն
Ծանր , յուղոտ , ապխտած , աղի ուտեստների, ինչպես նաև ալկոհոլի և մի շարք դեղամիջոցների ագրեսիվ ազդեցությունը կարող է հանգեցնել լորձաթաղանթի թերության:
Ցավը ուտելուց հետո բնորոշ է ստամոքսի խոցերին, իսկ  ցավը մինչ սնունդի ընթունելը ‘ տասներկումատնյա աղիքի խոցերի համար:
Без названия (1)

Ստամոքսի դիսպեպսիա կամ ստամոքսի շարժողական ֆունկցիայի խանգարում
Հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրենց ժամանակ չեն տալիս սննդի մանրակրկիտ ծամելու համար, ինչպես նաև ուտում են չափազանց մեծ չափաբաժիններով և իրենց սննդակարգում ներառում են մեծ քանակությամբ ճարպային սպիտակուցներ:Ախտանիշներն են ՝ այրոց, հաճախակի գխտոցը , սրտխառնոցը և ցավը որովայնի շրջանում:
39f916786fe00e99

Այս հիվանդությունները առավել սերտորեն կապված են ոչ պատշաճ սնուցման հետ, սակայն աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ նույնպես կարող են հրահրել տվյալ գործոնը՝  վատ սովորություններ:

Մարսողական համակարգի հիվանդությունները ոչ միայն բացասական և ցավոտ զգացողություններ են բերում, այլև բավականին վտանգավոր են իրենց բարդություններով: Հետևաբար, շատերի համար ախտորոշումը և  բժշկի առաջարկությունները դառնում են առիթ վնասակար սովորություններից հրաժարվելու համար : Կարևորն այն է, որ այստեղ դեր է խաղում ՝ կամքի ուժն ու առաջնահերթությունների դասավորվածությունը ։ Եթե դուք որոշել եք ինքներդ ձեզ համար, որ ձեր առողջությունը շատ ավելի կարևոր է, ապա մի հետաձգեք և սկսեք ճիշտ սնվել: Այս դեպքում,  հիվանդության բուժումը կլինի շատ ավելի արդյունավետ:
7849638bef17a374c081dc0e734eef35

Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումը

Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումը

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16−20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ 21000:

Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում:

Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների ռիթմիկ կծկումների շնորհիվ: Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում` բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից:

Ներշնչման ժամանակ կծկվում են արտաքին միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ: Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են: Ստոծանու մկանների կծկման հետևանքով նրա գմբեթը հարթվում է, և կրծքավանդակը մեծանում է նաև ուղղաձիգ ուղղությամբ:

Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:

շնչառ.jpg

Իսկ ինչպե՞ս է կատարվում արտաշնչումը:

Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, նրանցում օդի ճնշումը մեծանում է և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում: Ավելի խորը շնչառությանը մասնակցում են նաև որովայնի մկանները:

Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ 500 սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Դա կոչվում է շնչառական ծավալ: Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:

Օդի այն առավելագույն քանակը, որը կարելի է արտաշնչել ամենախորը ներշնչումից հետո, կոչվում է թոքերի կենսական տարողություն:

Չափահաս մարդու մոտ այն մոտավորապես հավասար է 3500 սմ³: Թոքերի կենսական տարողությունը կախված է հասակից, սեռից, մարզվածության մակարդակից:

Օրինակ

6 տարեկան երեխայի թոքերի կենսական տարողությունը 1200 սմ³ է, կնոջը` մոտ 3500 սմ³, տղամարդունը՝ մոտ 4500 սմ³: Մարզված մարդկանց մոտ այն կարող է հասնել մինչև 9000 սմ³: Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ³ (այսպես կոչված մնացորդային օդ), որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո:

gif 1.gif

Շնչառության կարգավորումը: Շնչառության կարգավորումն իրականացվում է նյարդային և հումորալ մեխանիզմներով:

Ուշադրություն

Երկարավուն ուղեղում գտնվում է շնչառության կենտրոնը, որտեղ մոտավորապես յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ, որոնք հաղորդվում են կրծքավանդակի միջկողային մկաններին և ստոծանուն:

Դրա շնորհիվ մկանները կծկվում են, և կրծքավանդակը լայնանում է, տեղի է ունենում ներշնչում: Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում:

Շնչառական կենտրոնի վրա որոշակի ազդեցություն են թողնում մեծ կիսագնդերի կեղևում տեղակայված բարձրագույն շնչառական կենտրոնները: Դրանց ազդեցության հետևանքով շնչառության հաճախականությունը փոխվում է խոսելու ընթացքում:

Շնչառության կարգավորմանը մասնակցում են պաշտպանական ռեֆլեքսները` հազը և փռշտոցը:

Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչով, իսկ փռշտոցի դեպքում` քթի խոռոչով: Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում:

Շնչառության հաճախականությունը փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու հուզական վիճակի փոփոխության դեպքում: Հուզմունքի պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ` աղմկոտ և հաճախ: Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է:

Ուշադրություն

Այսպիսով՝ արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում, քնած ժամանակ` 12:

how-we-breathe.gif

Սրտի ինֆակտ

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Պատճառներ
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Պաթոգենեզ
Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։

Արյան պաշտպանական ռեակցիա: Իմունիտետ

Արյան պաշտպանական ռեակցիա: Իմունիտետ

Արյան պաշտպանական ռեակցիա: Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում:

defensas.jpg

Պատմական զարգացման (էվոլյուցիա) ընթացքում օրգանիզմում առաջացել են մի շարք հարմարանքներ վնասակար ազդեցություններին դիմագրավելու համար: Այսպես` պաշտպանական դեր է կատարում մաշկը՝ պաշտպանելով նրա օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական վնասակար ազդակներից: Մեծ թվով հիվանդությունների հարուցիչներ չեն կարող առողջ մաշկով ու լորձաթաղանթով թափանցել օրգանիզմի ներքին միջավայր:

Ուշադրություն

Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Արդեն գիտեք, որ արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, քայքայում, ոչնչացնում են օրգանիզմ թափանցած օտարածին նյութերը (ֆագոցիտոզ): Սակայն վնասակար մանրէների դեմ պայքարի գլխավոր միջոցը հակամարմիններն են, որոնք սպիտակուցային նյութեր են: Դրանք օրգանիզմում առաջանում են այն ժամանակ, երբ օրգանիզմ են թափանցում հիվանդաբեր մանրէներ: Հակամարմիններն իրենց ազդեցությամբ խիստ յուրովի են, այլ կերպ ասած` նրանք վնասազերծում են միայն այն օտարածին նյութերը, որոնք պատճառ են դարձել իրենց առաջացմանը: Այդ գործընթացն ընկած է իմունիտետի առաջացման հիմքում:

Իմունիտետ:

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:

Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր առանձնյակներին: Օրինակ` մարդիկ չեն հիվանդանում կենդանիների ժանտախտով:

Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես` մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո սովորաբար դրանցով այլևս չի հիվանդանում:

1.jpg

Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են  մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները` պատվաստուկների ձևով: Այդպիսի պատվաստանյութը, որը կոչվում է վակցինա, հիվանդություն չի առաջացնում, բայց ապահովում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը:

Նախազգուշական պատվաստումների մեթոդը մշակել է ֆրանսիացի մեծ գիտնական Լուի Պաստյորը: Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ: Բուժիչ շիճուկներ կարելի է ստանալ տվյալ հիվանդությունը կրած մարդկանց արյան պլազմայից: Այլ դեպքում կենդանիներին ներարկում են տվյալ վարակիչ հիվանդության թուլացած հարուցիչներ, ինչի հետևանքով կենդանու արյան մեջ առաջանում են հակամարմիններ: Այդպիսի կենդանիներից անջատում են արյան պլազման, ստանում են բուժիչ շիճուկ և ներարկում մարդկանց:

Այսպիսով` իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար: Սակայն որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում (գրիպ) իմունիտետը լինում է կարճատև, իսկ անգինայից ընդհանրապես այն չի առաջանում:

2.png
Снимок1-w1024.png

Իմունային անբավարարություն: Օրգանիզմի իմունային համակարգի ճնշումը կամ նրա բացակայությունը կարող է առաջացնել ծանր, հաճախ մահացու ելքով իրավիճակ: Այդպիսի օրինակ է հանդիսանում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ), որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է (ՄԻԱՎ):

Արյան Շրջանառություն

Արյան շրջանառության համակարգը, որը նաև կոչվում է ​սրտանոթային համակարգ​, բջիջներին հասցնում է  թթվածին, սննդանյութեր և հորմոններ, որոնք այդ բջիջներն օգտագործում են էներգիայի, աճի և վերականգնման համար:​​

Արյան շրջանառության համակարգը նաև բջիջներից հեռացնում է ածխաթթու գազը և նյութափոխանակության արգասիքները:

Արյան շրջանառության համակարգի առանցքային տարրերը, որոնք ապահովում են արյան շրջանառություն հետևյալն են՝

արյուն, որը կազմված է արյան բջիջներից և պլազմայից,

սիրտ՝ քառախոռոչ մկանային օրգան, որն արյունը մղում է դեպի մարմնի բոլոր շրջանները,

արյունատար անոթներ՝ զարկերակների, մազանոթների և երակների ցանց, որը տեղափոխում է սրտի կողմից արտամղված արյունը:

Երբ արյունը մուտք է գործում մազանոթներ, սերտորեն շփվում է հյուսվածքների և բջիջների հետ՝ տալով թթվածին ու սննդանյութեր և վերցնելով ածխաթթու գազ ու նյութափոխանակության արգասիքներ: Այժմ, լինելով թթվածնից աղքատ, արյունը տեղափոխվում է երակներով և վերադառնում սրտի աջ նախասիրտ, որտեղից էլ շրջանությունը կրկին մեկնարկում է:

Արյան շրջանառության համակարգի հետ կապված հիմնական հիվանդությունները

Սրտանոթային հիվանդությունները ներառում են սրտի և արյունատար անոթների հետ կապված բոլոր հիվանդությունները և առողջական վիճակները:

Հիվանդությունների մեծ մասը զարգանում է, երբ արյունատար անոթների պատին կուտակվում են ճարպային նյութեր՝ ձևավորելով վահանիկներ, որոնք նեղացնում են այդ անոթները (աթերոսկլերոզ)։

Աթերոսկլերոզն առաջացնում է սրտի իշեմիկ հիվանդություն: Արյան հոսքի դանդաղումը կրճատում է սրտամկանի համար մատչելի թթվածինը և սննդանյութերը: Սա կարող է առաջացնել կրծքահեղձուկ (ստենոկարդիա) կամ սրտամկանի ինֆարկտ: Վերջինս պահանջում է անհետաձգելի բժշկական հսկողություն և բուժում: Սրտամկանի ինֆարկտի ամենահաճախ հանդիպող ախտանիշը կրծոսկրի շրջանի կամ կրծքավանդակի ձախ կեսի ցավերն են:

Երբ զարկերակի խցանման կամ պատռվելու հետևանքով ընդհատվում է գլխուղեղի մի մասի արյունամատակարարումը, զարգանում է ինսուլտ: Ինսուլտը նույնպես կյանքին սպառնացող վիճակ է և պահանջում է անհետաձգելի բուժօգնություն և հսկողություն:

Երբ  սիրտն արյունն արտամղում է դեպի զարկերակներ, արյունն այս անոթների պատի վրա ստեղծում է ճնշում: Արյան կամ զարկերակային ճնշումը որոշում է հենց այդ ճնշումը: Բազմաթիվ բժիշկներ առողջ արյան ճնշում համարում են 90/60 մմ ս.ս.-ից բարձր և 140/90 մմ ս.ս.-ից ցածր արյան ճնշումը:

Բարձր արյան ճնշումը, որը հայտնի է նաև որպես հիպերտենզիա, կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը: Այն արյան շրջանառության համակարգի ամենատարածված ախտաբանական վիճակն է:

Սիրտ

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Պատճառներ
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Ախտանիշներ

Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։

Ի տարբերություն կրծքային հեղձուկի՝ սրտամկանի ինֆարկտի դեպքում ցավը սովորաբար չի անցնում նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ ուղեկցվում է էլեկտրասրտագրի բնորոշ փոփոխություններով, որոնք երբեմն հապաղում են և դրսևորվում միայն ուժգին ցավերը մեղմանալուց մի քանի ժամ կամ նույնիսկ օր հետո։ Սակայն սրտագրության փոփոխություններ նկատվում են նաև ցավային նոպաներով ուղեկցվող այլ հիվանդությունների դեպքում, ուստի միայն բժիշկը (հիվանդին լավ հետազոտելուց և ստացված բոլոր տվյալների վերլուծությունից հետո) կարող է ճիշտ ախտորոշել։

Սրտամկանի ինֆարկտը հաճախ առաջանում է սրտի իշեմիկ հիվանդության սրացման շրջանում, որը դրսևորվում է հիմնականում սրտային հեղձուկի նոպաների հաճախացումով և սաստկացումով, նիտրոգլիցերինի ազդեցության արդյունավետության նվազումով։ Այդ շրջանն անվանում են նախաինֆարկտային. տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։ Հենց այդ շրջանում են ավելի արդյունավետ սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոցառումները, ուստի անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Բուժում
Կրծոսկրի հետևում սուր ցավերի դեպքում, որոնք նիտրոգլիցերինի օգտագործումից հետո չեն անցնում, անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն կանչել։ Մինչև բժշկի գալը հիվանդի համար ապահովել ֆիզիկական և հոգեկան հանգիստ պայմաններ՝ պառկեցնել և հանգստացնել։ Շնչարգելության կամ օդը չբավարարելու դեպքում հիվանդին անկողնում տալ կիսանստած դիրք։ Չնայած սրտամկանի ինֆարկտի դեպքում նիտրոգլիցերինը ցավերն ամբողջությամբ չի հանգսւոացնում՝ միևնույն է, դրա կրկնակի օգտագործումն անհրաժեշտ է։ Ցավերը զգալիորեն հանգստանում են նաև սրտի ու կրծոսկրի շրջանում մանանեխի ծեփուկներ, ոտքերի տակ ջեռակ դնելիս, ձեռքերը տաքացնելիս։

Սրտամկանի ինֆարկտը լիարժեք բուժվում է միայն հիվանդանոցում։ Հիվանդության սուր շրջանում պահանջվում է բուժանձնակազմի մշտական հսկողություն, որովհետև 1-ին նոպայից հետո հաճախ դրանք կրկնվում են, ընդ որում՝ առավել ծանր ձևով։ Սրտամկանի ինֆարկտով հիվանդների բուժման ժամանակ օգտագործվող շատ դեղանյութեր կիրառելի են միայն հիվանդանոցում՝ բժշկի հսկողությամբ։

Հիվանդության ընթացքը կարող Է բարդանալ նաև սուր սրտային անբավարարությամբ, կյանքի համար վտանգավոր սրտի ռիթմի խանգարումներով և այլն։ Ուստի սրտամկանի ինֆարկտի կասկածի դեպքում անհրաժեշտ Է անհապաղ դիմել բժշկի։ Սրտամկանի ինֆարկտի ընթացքը բազմազան է։ Բուժման ժամկետները (այդ թվում հիվանդանոցային) որոշվում են հիվանդության ընթացքով, բարդությունների առկայությամբ կամ բացակայությամբ և այլն։

Կանխարգելում
Աթերոսկլերոզի կանխումը զգալիորեն նպաստում է սրտամկանի ինֆարկտի կանխարգելմանը։ Սրտամկանի ինֆարկտից հետո կանխարգելիչ միջոցառումներն ուղղված են սրտի իշեմիկ հիվանդության սրացումների, սրտամկանի ինֆարկտի կրկնվելու և սրտի գործունեության խանգարումների կանխմանը։

Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները և այլն։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։

Սրտամկանի ինֆարկտի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից են չծխելը, ալկոհոլը չչարաշահելը։ Քանի որ նյարդային խանգարումները նոպայի առաջացման անմիջական պատճառ են, ուստի շատ կարևոր է ընտանիքում և աշխատավայրում բնականոն փոխհարաբերությունների պահպանումը։ Առողջարարական բուժման բնույթն անպայման պետք է համաձայնեցնել բժշկի հետ:

Կաթվածը ինսուլտ գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ:

Պատճառներ
Կաթվածի հիմնական պատճառներն են հիպերտոնիկ հիվանդությունը և գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը: Կաթված կարող է առաջանալ նաև անոթների տարբեր հիվանդությունների, ռևմատիզմի, արյան հիվանդությունների և այլ դեպքերում: Տարբերում են արյունազեղումային կաթված` արյունազզեղումը լինում է գլխուղեղում, և սակավարյունային կաթված` առաջանում է գլխուղեղի որևէ բաժնի արյունամատակարարման անբավարարությունից կամ ընդհատումից, որի հետևանքով տվյալ հատվածում գլխուղեղի հյուսվածքը փափկում է (գլխուղեղի ինֆարկտ):

Ախտանիշներ

Արյունազեղումային կաթվածը հաճախ լինում է ցերեկը. առաջանում է ձեռքերի և ոտքերի կիսալուծանք, հիմնականում` միակողմանի (օրինակ գլխուղեղի ձախ կիսագնդի արյունազեղման ժամանակ` աջ ձեռքը և ոտքը), խանգարվում է խոսքը: Շատ հիվանդներ կորցնում են գիտակցությունը, չեն արձագանքում շրջապատողներին, 1-ին ժամերին լինում են շնչառության խանգարումներ, ցնցումներ և փսխում: Սակավարյունային կաթվածն առաջանում է օրվա տարբեր ժամերին, երբեմն` աստիճանաբար, սկզբում թմրում է ձեռքը, այնուհետև այտերի կեսը, ապա խանգարվում է խոսքը: Կաթվածի դրսևորումներն ամբողջությամբ պայմանավորված են գլխուղեղի արյունազեղումների կամ ինֆարկտի տեղադրությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի համապատասխան ֆունկցիաների խանգարման: Կաթվածից հետո, որոշ ժամանակ կարող են պահպանվել շարժողական ֆունկցիաների, խոսքի, զգացողության, միզարձակման տարբեր խանգարումներ:

Բուժում
Կաթվածի դեպքում ցանկալի է բուժվել հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում, որովհետև տնային պայմաններում հաճախ դժվար է կատարել անհրաժեշտ հետազոտությունները: Որպես կանոն` հիվանդանոց կարելի է փոխադրել կաթվածով բոլոր հիվանդներին, բացառությամբ սրտի աշխատանքի և շնչառության խանգարումների բարդացման դեպքերում, քանի որ սակավարյունային և արյունազեղումային կաթվածով հիվանդների բուժումը տարբեր է, ուստի շատ կարևոր է ճիշտ ախտորոշել, պարզել հիվանդության բնույթը: Մեծ նշանակություն ունեն ողնուղեղային ընդծակումը (պունկցիա)` գլխուղեղաողնուղեղային հեղուկի ուսումնասիրման նպատակով, ակնահատակի դիտումը, էխոուղեղագրությունը և այլն: Որոշ դեպքերում անհրաժեշտ է, որ հիվանդը հետազոտվի և բուժվի նյարդավիրաբուժական բաժանմունքում: Կաթվածից հետո խանգարված ֆունկցիաները (շարժողական, խոսքի և այլն) հաճախ դանդաղ են վերականգնվում, և հիվանդանոցից հիվանդները կարող են դուրս գրվել դեռևս չապաքինված, ուստիտանը ևս նրանք հատուկ խնամքի կարիք ունեն: Նախ անհրաժեշտ է խստորեն պահպանել որոշակի հիգիենային պայմաններ: Հիվանդի ներքնակը պետք է հարթ ու փափուկ լինի, սավանը` առանց ծալքերի, որը կնպաստի կանխելու պառկելախոցերի և այլ բարդությունների առաջացումը: Եթե հիվանդն օգտվում է միզանոթից կամ պետքանոթից, ապա դրանց տակը պետք է մոմլաթ փռել: Հիվանդին ամեն օր պետք է լվացացնել, իսկ մարմինը շփել քափուրի սպիրտով: Կերակրելիս պետք է բարձրացնել հիվանդի գլուխը կամ կիսանստեցնել: Սնունդը պետք է լինի դյուրամարս, իսկ հեղուկները տալ խմուցիչով կամ պոլիէթիլենային փողկապով:

Եթե հիվանդանոցից հետո հիվանդին դեռևս անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, ապա պետք է հետևել անկողնում նրա ճիշտ դիրքին: Մեջքի վրա պառկած հիվանդի կաթվածահար ձեռքի կողմում` մահճակալի կողքին անհրաժեշտ է աթոռ դնել, վրան` մեծ բարձ, որի անկյունը լինի ուսահոդի տակ: Վերին վերջույթը պետք է ուղղել արմնկահոդում, միմյանցից զատած մատներով ձեռքին (ափային մակերևույթով) մինչև նախաբազկի կեսը հարկավոր է նրբատախտակից բեկակալ դնել: Այն փաթաթել բինտով ու բանբակով և մեկ այլ բինտով ամրացնել դաստակին ու նախաբազկին: Այնուհետև ձեռքը շրջել ափով դեպի վեր, հեռացնել մարմնից 90 անկյան տակ և դնել բարձին այնպես, որ ուսահոդը և ամբողջ ձեռքը լինեն միևնույն մակարդակի վրա` հորիզոնական հարթությամբ, որով կկանխվեն ուսահոդի դժվար շարժումներն ու ցավերը: Ձեռքի և կրծքավանդակի միջև պետք է բանբակից ու թանզիֆից գլանիկ դնել, իսկ ձեռքը նույն դիրքով պահելու համար` վրան ավազով լցված կես կգ-անոց պարկիկ դնել: Լուծանքի ենթարկված ոտքը պետք է ծալել ծնկահոդում` 15-20 անկյան տակ, ծնկի տակ դնել բամբակե և թանզիֆե գլանիկ: Ոտնաթաթը ծալել 90 անկյան տակ և պահել այդ դիրքով հատուկ սարքի միջոցով (մգդակած բամբակով պատած արկղ կամ որևէ տուփ և այլն), որին հիվանդը հենվում է ներբանով:

Այսպիսով, մեջքի վրա պառկած հիվանդի լուծանքի ենթարկված ձեռքը և ոտքը գտնվում են համարյա կիսաուղղվածդիրքում: Հիվանդն առողջ կողքի վրա պառկելիս լուծանքի ենթարկված ձեռքը պետք է ծալել ուսահոդում և արմնկահոդում ու տակը բարձ դնել, իսկ ոտքը ծալել կոնքազդրային, ծնկային և սրունքաթաթային հոդերում, և տակը բարձ դնել: Հիվանդի դիրքը (մեջքից կողքի և հակառակը) կարելի է փոխել 105-2 ժամը մեկ: Ուտելիս, բուժական մարմնամարզության և մերսման, ինչպես նաև հետճաշյա հանգստի և գիշերային քնի ժամանակ վերջույթներին հատուկ դիրք պետք չէ տալ: Շարժումների մնացորդային խանգարումների աստիճանից անկախ` բժշկի խորհրդով նշանակվում է բուժական մարմնամարզություն: Պառկած հիվանդին պետք է սովորեցնել ճիշտ նստել, իսկ եթե ինքնուրույն նստում է, սովորեցնելանկողնուց փոխադրվել կողքի աթոռին կամ թիկնաթոռին: Իսկ եթե հիվանդը կարողանում է կանգնել, պետք է սովորեցնել ճիշտ քայլել` սկզբում հատուկ փայտիկի (իշոտնուկի) միջոցով, այնուհետև` սովորական ձեռնափայտով և վերջապես` առանց դրա: Հիվանդի աշխուժացմանն ուղղված բոլոր միջոցառումները տնային պայմաններում պետք է իրականացվեն բուժաշխատողի օգնությամբ: Բուժական մարմնամարզության պարապմունքների ծրագիրը կազմում են նյարդախտաբանը և բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստը: Խոսքի խանգարման դեպքում պետք է անցկացնել լոգոպեդական պարապմունքներ: Որպես կանոն, խոսքի վերականգնման և բուժական մարմնամարզության պարապմունքներն սկսում են հիվանդանոցում, այնուհետև շարունակում տնային, ավելի ուշ` ամբուլատոր պայմաններում: Կաթվածի թույլ մնացորդային երևույթների դեպքում խորհուրդ է տրվում առողջարանային բուժում (գերադասելի է սովորական կլիմայական պայմաններում):

(06.11-10.11)

Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածքը։
Լրացուցիչ աշխատանք:

Գլաուկոմա

Գլաուկոման աչքի հիվանդություն է։ Այս հիվանդությունն ամենահաճախ հանդիպողներից է և հանդիսանում է տեսողության կորստի պատճառներից մեկը։ Աչքի ծիածանաթաղանթի հետևում՝ ոսպնյակի շուրջը, գտնվում է մի փոքր տարածություն, որը կոչվում է աչքի հետին խցիկ։ Այստեղ կուտակվում է ներակնային հեղուկը, որն արտադրում է թարթչավոր մարմինը։ Հեղուկն ապահովում է նրա մեջ գտնվող ոսպնյակը սննդանյութերով և բբի միջոցով անցնում է առաջային խցիկ, որտեղից մտնում է աչքի անոթների մեջ։ Ապակենման մարմինը և ներակնային հեղուկը ներսից ճնշում են աչքի պատերի վրա՝ ստեղծելով ներակնային ճնշում։ Ներակնային ճնշման բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի հիմնական ախտանիշ։ Հիվանդությունը լինում է առաջնային և երկրորդային։ Վերջինս այլ հիվանդությունների և վնասվածքների հետևանք է։ Առաջնային գլաուկոման հանդիպում է հիմնականում միջին և մեծ տարիքի մարդկանց մոտ, ինչին նպաստում է հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը։ Եթե ներակնային ճնշումը երկարատև և շատ է բարձրացած լինում, ապա առաջանում է տեսանյարդի և ցանցաթաղանթի սնուցման խանգարում։ Այդ պատճառով սկզբից սկսվում է տեսադաշտի նեղացում, իսկ կենտրոնական տեսադաշտերը երկար ժամանակ պահպանվում են։ Գլաուկոմայի հետագա առաջխաղացմանը զուգընթաց նեղանում են տեսադաշտերը, և պահպանվում են միայն շատ նեղ խողովականման հատվածներ։

Տեսողական պատրանք

Տեսողական պատրանքը բնութագրվում է ընկալվող տեսողական պատկերներով, որոնք տարբերվում են օբյեկտիվ իրականությունից։ Տեսողական պատրանքները իրականության աղճատված ընկալումների հայտնի ձևերից են։ Օպտիկական խաբկանքը հատուկ է ողջ տեսողական ապարատին և չի վերանում բազմակի դիտումների դեպքում։ Տեսողական պատրանքներն առաջ են գալիս ոչ թե աչքերում, այլ տեսողական անալիզատորի ուղեղային կենտրոններում։ Տեսողական (օպտիկական) պատրանքների պատճառները ուսումնասիրվում են ինչպես տեսողության ֆիզիոլոգիայում, այնպես էլ տեսողական ընկալման հոգեբանության ուսումնասիրությունների շրջանակում։ Արվեստի պատկերներում կանխամտածված հեռանկարային խեղաթյուրումն առաջացնում է հատուկ էֆեկտներ, իր աշխատանքներով հայտնի է Մորիս Էշերը (նրա վիմագրություն «Վեր ու վար» (1947 թ․), «Ուռուցիկ և գոգավոր» (1955 թ․), «Ամառանոց» (1958 թ.) և այլն)։ Տեսողական պատրանքների ստեղծումը հաճախ եղել է Սալվադոր Դալիի աշխատանքների թեման (տես, օրինակ, նրա նկարները «Ստրուկների շուկա՝ Վոլտերի անտեսանելի կիսանդրիի ֆենոմենով » (1938 թ.), «Կարապներ՝ արտացոլված փղերի մեջ» (1937 թ․) և այլն)։ Որոշ օպտիկական պատրանքներ ուսումնասիրվել են գեշտալտ հոգեբանության շրջանակներում։

26․10-30․10

Նյարդայինհամակարգ, ողնուղեղի կառուցվածքը, ֆունկցիան,հիվանդությունները:

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը:

Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղից դուրս են գալիս 31 ձույգ խառը նյարդեր:

Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը:

Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է 2 համաչափ կեսերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 2-ական թույլ արտահայտված երկայնակի ակոսներ: Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները՝ զգացող են, առջևինները՝ շարժիչ:

ողնուղեղ.jpg

Կենսաբանություն

1. Էպիթելային և շարակցական հյուսվածքների կառուցվածքային համեմատությունը և բացատրությունը, թե ինչու է այս կամ այն օրգանը կազմված տվյալ հյուսվածքից։
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։
Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրայինհյուսվածքներ։
Տարբերվում է նրանով ,որ էպիթելայինը պատում է արտաքին մակերևույթը իսկ շարակցականը ներքին։


2. Ընտրում եք 2 գեղձ ` ձեր ցանկությամբ
մակուղեղ,ենթաստամոքս։

ա) նկարագրում դրանց կառուցվածքը և ֆունկցիան
Մակուղեղը  մարդու ներզատիչ գեղձ է,  կշիռը 0,5,0,6։Ունի  մարդու ներզատիչ գեղձ էն , նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: 
Ենթաստամոքսային գեղձը դա խառը գեղձերից է։Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ:Արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն:

բ) նկարագրում , թե ինչ կլիներ եթե մարդկանց մոտ չլինեին այդ գեղձերը։
Գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: 
Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը:Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը: