(06.11-10.11)

Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածքը։
Լրացուցիչ աշխատանք:

Գլաուկոմա

Գլաուկոման աչքի հիվանդություն է։ Այս հիվանդությունն ամենահաճախ հանդիպողներից է և հանդիսանում է տեսողության կորստի պատճառներից մեկը։ Աչքի ծիածանաթաղանթի հետևում՝ ոսպնյակի շուրջը, գտնվում է մի փոքր տարածություն, որը կոչվում է աչքի հետին խցիկ։ Այստեղ կուտակվում է ներակնային հեղուկը, որն արտադրում է թարթչավոր մարմինը։ Հեղուկն ապահովում է նրա մեջ գտնվող ոսպնյակը սննդանյութերով և բբի միջոցով անցնում է առաջային խցիկ, որտեղից մտնում է աչքի անոթների մեջ։ Ապակենման մարմինը և ներակնային հեղուկը ներսից ճնշում են աչքի պատերի վրա՝ ստեղծելով ներակնային ճնշում։ Ներակնային ճնշման բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի հիմնական ախտանիշ։ Հիվանդությունը լինում է առաջնային և երկրորդային։ Վերջինս այլ հիվանդությունների և վնասվածքների հետևանք է։ Առաջնային գլաուկոման հանդիպում է հիմնականում միջին և մեծ տարիքի մարդկանց մոտ, ինչին նպաստում է հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը։ Եթե ներակնային ճնշումը երկարատև և շատ է բարձրացած լինում, ապա առաջանում է տեսանյարդի և ցանցաթաղանթի սնուցման խանգարում։ Այդ պատճառով սկզբից սկսվում է տեսադաշտի նեղացում, իսկ կենտրոնական տեսադաշտերը երկար ժամանակ պահպանվում են։ Գլաուկոմայի հետագա առաջխաղացմանը զուգընթաց նեղանում են տեսադաշտերը, և պահպանվում են միայն շատ նեղ խողովականման հատվածներ։

Տեսողական պատրանք

Տեսողական պատրանքը բնութագրվում է ընկալվող տեսողական պատկերներով, որոնք տարբերվում են օբյեկտիվ իրականությունից։ Տեսողական պատրանքները իրականության աղճատված ընկալումների հայտնի ձևերից են։ Օպտիկական խաբկանքը հատուկ է ողջ տեսողական ապարատին և չի վերանում բազմակի դիտումների դեպքում։ Տեսողական պատրանքներն առաջ են գալիս ոչ թե աչքերում, այլ տեսողական անալիզատորի ուղեղային կենտրոններում։ Տեսողական (օպտիկական) պատրանքների պատճառները ուսումնասիրվում են ինչպես տեսողության ֆիզիոլոգիայում, այնպես էլ տեսողական ընկալման հոգեբանության ուսումնասիրությունների շրջանակում։ Արվեստի պատկերներում կանխամտածված հեռանկարային խեղաթյուրումն առաջացնում է հատուկ էֆեկտներ, իր աշխատանքներով հայտնի է Մորիս Էշերը (նրա վիմագրություն «Վեր ու վար» (1947 թ․), «Ուռուցիկ և գոգավոր» (1955 թ․), «Ամառանոց» (1958 թ.) և այլն)։ Տեսողական պատրանքների ստեղծումը հաճախ եղել է Սալվադոր Դալիի աշխատանքների թեման (տես, օրինակ, նրա նկարները «Ստրուկների շուկա՝ Վոլտերի անտեսանելի կիսանդրիի ֆենոմենով » (1938 թ.), «Կարապներ՝ արտացոլված փղերի մեջ» (1937 թ․) և այլն)։ Որոշ օպտիկական պատրանքներ ուսումնասիրվել են գեշտալտ հոգեբանության շրջանակներում։

Թողնել մեկնաբանություն