Դաս 14. (29.01- 02.02)

1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:

Բաժակ-ապակի, պլաստմասա, կավ

Սեղան-երկաթ, փայտ

Գիրք-թուղթ

2.Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները:

Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ մի քանի նյութից:

3.Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:

Նյութերը կազմված են առանձին մասնիկներից, որոնց միջև կան ազատ տարածություններ:

4.Ինչպես են անվանում նյութի մասնիկները:

Նյութի մասնիկները կոչվում են ատոմներ:

5.Որ նյութն են անվանում տարր:

Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր:

6.Ինչ է մոլեկուլը:

Մասնիկները, որոնցից կազմված են նյութերը, կոչվում են  մոլեկուլներ:

7. Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:

H2, H2O, CO2, O2



8.Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:

Ատոմը

9. Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:

100 000 000 (100 մլն ) անգամ:

10.Ինչ է դիֆուզիան:

Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա:

11.Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:

Դիֆուզիան գազերում ընթանում է շատ ավելի արագ, քան հեղուկներում: Դա հասկանալի է, քանի որ գազի մոլեկուլների միջև հեռավորությունները շատ ավելի մեծ են, քան հեղուկի միջև մոլեկուլները, ուստի գազերի փոխադարձ ներթափանցումն ավելի արագ է ընթանում, քան հեղուկներինը: Դիֆուզիան ընթանում է նաև պինդ մարմիններում, սակայն շատ ավելի դանդաղ, քան հեղուկներում:

12.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է ընթանում:

Թողնել մեկնաբանություն