ֆիզիկա

1.Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարատեսակ մարմինները նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:

2. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն: Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը, մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:

3. Ինչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

Տեսակարար ջերմությունը ցույց է տալիս մարմնի հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը, մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը։

4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:
c

 5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c=Q/m(t2-t1)

   6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Քանի որ մեծ լճերն ու ծովերը ոչ միայն դանդաղ են տաքանում,այլ նաև դանդաղ են սառչում,ուստի տաք եղանակը երկար է ձգվում,և ձմեռը մեղմ է լինում:

   7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Տաքացնելիս մարմնի ստացած ջերմաքանակը՝ Q1=cm1(t-t1)

Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:Q2=cm2(t-t2)

   8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափողունակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացված է արտաքին միջավայրից ,ապա դա նշանակում է, որ այդ մարմինների ջերմությունը ինչ-որ ժամանակ հետո կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների տված Q1ջերմաքանակի և սառը մարմինների ստացած Q2 ջերմաքանակի գումարը զրո է:

   9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

 Q1+ Q2 =0

10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:
Օդ պաևունակող սրվակն ամուր փակված է խցանով, որն անցք ունի։ Սրվակը բարակ խողովակով միացած է մխոց ունեցող ապակե գլանին։ Մխոցը հեշտությամբ կարող է տեղաշարժվել գլանի մեջ։ Նրա դիրքը կորոշենք քանոնի օգնությամբ։ Նշելով մխոցի սկզբնական դիրքը՝ պարանով շփենք սրվակը։ Հետևելով մխոցի դիրքին՝ կտեսնենք, որ այն տեղաշարժվել է դեպի աջ։Եզրակացությունը մեկն է՝ շփման ուժերը հաղթահարելու համար պարանի միջոցով աշխատանք կատարելով՝ բարձրացրինք սրվակի, հետևաբար՝ նաև սրվակում օդի ջերմաստիճանը։ Իսկ ջերմաստիճանի բարձրացումը, ինչպես գիտենք, ցույց է տալիս, որ օդի ներքին էներգիան մեծացել է։Տաքացած օդը, ընդարձակվելով, մխոցը տեղաշարժեց աջ՝ կատարելով մեխանիկական աշխատանք։ Այդ աշխատանքն օդը կատարեց արդեն իր ներքին էներգիան, մխոցը տեղաշարժելուց հետո, որոշ չափով կնվազի։

11.Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:
Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմահաղորդում։
Ջերմահաղորդումը մի մարմնի ներքին էներգիայի հաղորդումն է մեկ ուրիշ մարմնի, այսինքն՝ մի մարմնի մոլեկուլների ջերմային շարժման էներգիայի փոխանցումը մոկ այլ մարմնի մոլեկուլներին։

12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:
Ջերմահաղորդմամբ։

13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմա ստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:
Տաք մարմինը իր ջերմությունը փոխանցում է սառին որի արդյունքում ջերմաստիճանները հավասարվում են:

14.Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:
Ջերմափոխանակությունը տեցի է ունենում տարբեր ջերմաստիճաններով նյութերի միջև, քանի որ սառույցի և ջրի ջերմաստիճանները հավասար են, ջերմափոխանակում տեղի չի ունենա:

Թողնել մեկնաբանություն