Կոնվեցիա

1.Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը: 

Տաքանալիս օդն ընդարձակվում է, և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառն օդի խտությունից։ Այդ դեպքում տաք օդի վրա ացդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում, որ այն բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառն օդը իջնի ներքև։

2.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը։

3. Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։ Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։ Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

4. Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։ Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։ Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։ Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։

5. Ինչպես է գոյանում ամպը:

Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանհ նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ:

6.Ինչպես է առաջանում քամին:

Երբ տաք օդը և սառ օդը խառնվում են:

7.Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

Ոչ։

8.Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի ձև է, որով իրականցվում է լիցքավորված մասնիկների փոխազդեցություն:

9.Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:

10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթմամբ արձակմամբ կամ կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:

11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

Սև մարմինները ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը, իսկ սպիտակ և փայլուն մարմինները անդրադարձնում են իրենց վրա ընկնող ճառագայթների մեծ մասը:

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Օդապարիկները և ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, քանի որ այդ գույնը քիչ ջերմային ճառագայթում է կլանում արևից, հետևաբար ավելի քիչ է տաքանում: Իսկ Երկրի արհեստական արբանյակները ընդհակառակը պետք է ավելի շատ ջերմային ճառագայթում կլանեն արևից, որպեսզի ավելի շատ էներգիա ունենան: Այդ պատճառով արբանյակներում տեղակայված որոշ սարքեր ներկում են մուգ գույնով:


Մի փոքր թերմոսների մասին։

Թերմոս, մթերքի ջերմաստիճանը մինչև 24 ժամ հաստատուն պահող անոթ։ Անհատական օգտագործման համար առավել տարածված են մետաղական ամալգամով ծածկված, երկպատ (արանքից օդը հանված է), բարակ ապակուց պատրաստված շշանման թերմոսները։

Լինում են նաև տնտեսական պայուսակի տեսքով։ Հասարակական սննդի ձեռնարկություններում օգտագործվող թերմոսները արտաքին պատյանի մեջ տեղավորված, ջերմամեկուսիչ նյութով շրջապատված մետաղական անոթներ են։

Թողնել մեկնաբանություն