Ֆիզիկա

1.Մարմինների ո՞ր հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:


 2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում ( նյութի) տեսակարար ջերմունակություն: 

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:


3. Ի՞նչ է ցույց տալիս տեսակարար ջերմունակությունը:

ցույց է տալիս, թե որքան ջերմաքանակ է անհրաժեշտ նյութի 1 կգ-ը 1°-ով տաքացնելու համար, կոչվում է այդ նյութի տեսակարար ջերմունակություն:

4. Ինչ միավորով է չափվում տեսակարար ջերմունակությունը:

1Ջ-ով


   5. Գրել տեսակարար ջերմունակությունը սահմանող բանաձևը:

c = Q/m(t2 – t1)


   6. Ինչու մեծ լճերի, ծովերի առափնյա վայրերում եղանակը մեղմ է:

Ծովերը դանդաղ են տաքանում գարնանը, նաև դանդաղ են սառչում աշնանը՝ մեծ ջերմաքանակ տալով շրջապատին: Աշնանային տաք եղանակը պահպանվում է երկար ժամանակ, ուստի ձմեռը ծովամերձ վայրերում, որպես կանոն մեղմ է:


   7. Ինչ բանաձևով են որոշում տաքանալիս մարմնի ստացած ջերմաքանակը: Իսկ սառչեիս մարմնի տված ջերմաքանակը:

Q=cm(t2C0t1C0) 


   8. Ձևակերպեք ջերմափոխանակման օրենքը:

Եթե ջերմափանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմնինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմնինների տված Q1 ջերմաքանակի և սառը մարմնինների ստացած Q2 ջերմաքանաքի գումարը զրո:


   9. Գրել ջերմային հաշվեկշռի հավասարումը:

Q1 + Q2 = 0

Թողնել մեկնաբանություն