Դաս 22. (08.04-12.04)

§49. Հալման տեսակարար ջերմություն: 

1. Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:

Հալման ընթացքում մարմնի ջերմաստիճանը չի փոփոխվում: Այդ դեպքում նրա ստացած ամբողջ էներգիան ծախսվում է բյուրեղային ցանցը քայքայելու և մարմնի մոլեկուլների պոտենցիալ էներգիան մեծացնելու վրա:

2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:

1 կգ բյուրեղային նյութը նույն ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ հալման ջերմաստիճանում գտնվող1 կգ բյուրեղային նյութը նույն ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն

4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:

Տեսակարար հալման ջերմությունը չափվում Է Ջ/կգ–ով կամ կկալ/կգ֊ով։

5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:

Դա նշանակում է, որ 1 կգ պարաֆինի լրիվ հալման համար անհրաժեշտ է 150 կՋ էներգիա:

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Փորձով նույն զանգվածով տարբեր նյութերի հալման պրոցեսն ուսումնասիրելով՝ կարելի է նկատել, որ դրանք հեղուկի վերածելու համար տարբեր ջերմաքանակ է հարկավոր: Օրինակ՝ 1 կգ սառույցը հալելու համար անհրաժեշտ է ծախսել 332 կՋ էներգիա, իսկ 1 կգ կապարը հալելու համար՝ 25 կՋ:

7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։

Ջուրը

9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաստիճան ունեցող մարմինը:

10․ Ի՞նչ է շոգեգոյացումը, և ի՞նչ ձևով է այն ընթանում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազայինի կոչվում է շոգեգոյացում, հակառակ պրոցեսը կոչվում է խտացում։Շոգեգոյացման օրինակ է ջրի գոլորշացումը, խտացման՝ ցողի առաջացումը:

11․ Ինչու՞ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում:

Քանի որ գոլորշացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները, ապա հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին կինետիկ էներգիան աստիճանապբար սկսում է նվազել։ Դրա հետևանքով գոլորշացող ջերմաստիճանն իջնում է, հեղուկը սառչում։

12․ Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը:

Հեղուկի գոլոշիացման արագությունը կախված է ջերմության փոփոխումից։

Պատմությություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Համաշխարհային պատմություն,  էջ 150 -157 պատմել, դասարանական, հարցերին պատասխանել/

Դիտել տեսանյութը1,   տեսանյութ 2,15 նախադասությամբ ամփոփել:

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

1.Հիմնարար գիտություններ

Չ.Դարվին, Դ. Մենդելեև, Ա..Այնշթայն, Գ. Մենդել, Լ.Պաստյոր, Ա.Բելլ, Թ. Էդիսոն

2.Հոգեբանության պատմությունը. Զիգմոնդ Ֆրոյդ, Գ. Յունգ

3.Ալֆրեդ Նոբել

Առաջադրանք 2

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

բ. հիմնավորել նորարաության դրսևորումը տվյալ ժամանակարջանի համար,

գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

Գրականությունը և թատրոնը

Օգյուստ Լյումիեր Եղբայրներ

Տալ «Իմպրեսիոնիզմ» հասկացության բացատրությունը. Կ.Պիսարո, Կ.Մոնե, Է.Դեգա, Օ.ՌԵնուար/ընտրել նկարիչներից մեկին/

Երաժշտություն-Կ.Դեբյուսի, Է.Գրիգ, Յ.Բրամս,Ջ.Վերդի, Ժ.Բիզե, Ռ.Վագներ, Ջ.Պուչինի, Պ.Չայկովսկի/պատրաստել պոպուրի/
Երաժշտություն-Կ.Դեբյուսի, Է.Գրիգ, Յ.Բրամս,Ջ.Վերդի, Ժ.Բիզե, Ռ.Վագներ, Ջ.Պուչինի, Պ.Չայկովսկի/պատրաստել պոպուրի/

Հայոց լեզու

1ՙԸնդգծել  հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, , հացաթխում։

Ուղղիր տեքստում  ուղղագրական սխալները 

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վյենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

4ՙ Կետադրել ավանդազրույցը:
Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:Հացը գետնին գցելը մեղք է քանի որ այն թոնիր է մտել մաքրվել սրբացել: