Դաս 22. (08.04-12.04)

§49. Հալման տեսակարար ջերմություն: 

1. Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:

Հալման ընթացքում մարմնի ջերմաստիճանը չի փոփոխվում: Այդ դեպքում նրա ստացած ամբողջ էներգիան ծախսվում է բյուրեղային ցանցը քայքայելու և մարմնի մոլեկուլների պոտենցիալ էներգիան մեծացնելու վրա:

2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:

1 կգ բյուրեղային նյութը նույն ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ հալման ջերմաստիճանում գտնվող1 կգ բյուրեղային նյութը նույն ջերմաստիճանի հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն

4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:

Տեսակարար հալման ջերմությունը չափվում Է Ջ/կգ–ով կամ կկալ/կգ֊ով։

5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:

Դա նշանակում է, որ 1 կգ պարաֆինի լրիվ հալման համար անհրաժեշտ է 150 կՋ էներգիա:

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Փորձով նույն զանգվածով տարբեր նյութերի հալման պրոցեսն ուսումնասիրելով՝ կարելի է նկատել, որ դրանք հեղուկի վերածելու համար տարբեր ջերմաքանակ է հարկավոր: Օրինակ՝ 1 կգ սառույցը հալելու համար անհրաժեշտ է ծախսել 332 կՋ էներգիա, իսկ 1 կգ կապարը հալելու համար՝ 25 կՋ:

7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։

Ջուրը

9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաստիճան ունեցող մարմինը:

10․ Ի՞նչ է շոգեգոյացումը, և ի՞նչ ձևով է այն ընթանում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազայինի կոչվում է շոգեգոյացում, հակառակ պրոցեսը կոչվում է խտացում։Շոգեգոյացման օրինակ է ջրի գոլորշացումը, խտացման՝ ցողի առաջացումը:

11․ Ինչու՞ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում:

Քանի որ գոլորշացման ժամանակ հեղուկից դուրս են թռչում առավել արագաշարժ մոլեկուլները, ապա հեղուկի մեջ մնացած մոլեկուլների ներքին կինետիկ էներգիան աստիճանապբար սկսում է նվազել։ Դրա հետևանքով գոլորշացող ջերմաստիճանն իջնում է, հեղուկը սառչում։

12․ Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը:

Հեղուկի գոլոշիացման արագությունը կախված է ջերմության փոփոխումից։

Թողնել մեկնաբանություն