Հյուսնի պատմությունը։ Վիլյամ Սարոյան

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել: – Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր: – Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը: – Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է. – Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք: – Ա՜խ, և ոչ մի հույս չկա: – Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է: Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել: Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու: Եվ բացում է դուռը: – Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է: Նրա համար դագաղ սարքիր:

Առաջադրանքներ՝
Ա. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը: Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ:
Գաղափարը կայանում նրանում,որ ծանկացած դեպքում չպետք է հույսերս կորցնենք։Եվ ավելի ճիշտ էր ապրել հենց այս օրով, և ուրախանալ վայելել մեր ունեցած օրը, ոչ թե մտածել մեր ապագայի կամ անցյալի մասին։
Ինչ էլ լինի նա պետք չէր իր հույսերը կորցնենք։Պետք է ապրեր իր օրով ոչ թե վաղվա օրի մասին մտածելով։

Հիմնավորե՛ք:
Բ. Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:

Թողնել մեկնաբանություն